Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում, ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտան: Ավելի վաղ, չնայած իրավապահների ձեռնարկած խիստ միջոցառումներին, ցուցարարները՝ ներառյալ ընդդիմության առաջնորդները, Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի խորհրդարան:
Հանրահավաքի մեկնարկից առաջ ցուցարարները հաղորդել են, որ ոստիկանությունն առգրավել է Թբիլիսիի Ազատության հրապարակում հավաքի համար անհրաժեշտ իրերով բեռնված երեք բեռնատար մեքենա:
«Վրաց ժողովուրդը և ընդդիմության ողջ դաշտը փորձում են ստիպել իշխող կուսակցությանը՝ ներդնել արդար ընտրական համակարգ: Այդ պատճառով էլ մեր ցույցերը չեն դադարի»,- France24-ի փոխանցմամբ՝ հանրահավաքի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Լևան Բերձենիշվիլին:
Հանրահավաքն այս պահին շարունակվում է: