Երկամսյա լռությունից հետո Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն անակնկալ կերպով դարձյալ Twitter-ում է հայտնվել:
Նա մեղադրել է ԱՄՆ նախագահի աշխատակազմին՝ իր անձնական հաշիվ մուտք գործելու հնարավորություն չտալու համար և չի բացառել, որ Սպիտակ տունը վախենում է իր հնարավոր հայտարարություններից: Բոլթոնը խոստանում է, որ այս պատմությունը շարունակություն է ունենալու: