ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի՝ երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի, հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար կոմպոզիտոր Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: