Պաղեստինի Ինքնավարության ղեկավարությունը նոյեմբերի 26-ը հայտարարել է «Զայրույթի օր»՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքականության և այդ երկրի Պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարության, որ պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերը չեն կարող համարվել անօրինական:
Իսրայելական աղբյուրները կանխատեսել են, որ զանգվածային ցույցերը կանցկացվեն, այսպես կոչված, «ժողովրդական դիմադրության վարդապետության համաձայն»: Այլ կերպ ասած՝ պաղեստինցիները զանգվածային ցույցերի ընթացքում կայրեն ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները, առճակատում կլինի իսրայելական զորքերի հետ, անվադողեր կայրվեն, հրեական հաստատությունները կքարկոծվեն:
Պաղեստինի Կրթության նախարարությունը հայտարարել է, որ դադարեցվելու է նաև ուսումնական պրոցեսը դպրոցներում ու բուհերում, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան մասնակցել ցույցերին:
Ըստ արաբական Maan գործակալության՝ ցույցերը կսկսվեն 11: 30-ին և կտևեն, հավանաբար, մինչև 13: 30-ը: