Մինչև տարեվերջ Լարսում կունենանք մեր ներկայացուցիչը: Այդ մասին ԱԺ-ում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նշել է, որ ներկայացուցչի թեկնածության հարցը քննարկման փուլում է, և առաջիկայում կառավարությունում կամբողջացվի գործընթացը:
Ավելի վաղ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության միջև ձեռքբերված համաձայնությամբ՝ հայկական կողմը ներկայացուցիչ կունենա Վերին Լարսի անցակետում: