Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկը Կանադայում անցկացվող Անվտանգության հարցերով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան «ամեն օր բախվում է բազմաթիվ կիբեռհարձակումների, որոնց մեծ մասը գալիս են Ռուսաստանից»:
«Եթե մենք խոսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, որոնք ազդում են ենթակառուցվածքների կարևոր օբյեկտների տվյալների և անվտանգության վրա, մենք ամե՛ն օր ենք բախվում կիբեռհարձակումների և, որպես կանոն, դրանք գալիս են Ռուսաստանից»,- հայտարարել է Զագորոդնյուկը՝ պատասխանելով այդ թեմայով իրեն տրված հարցին:
Ուկրաինայի ՊՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ երկիրը վերածվել է կիբեռտարածքի «ռազմաճակատի»:
«Մենք արդեն սովորել ենք հետ մղել նման գրոհները, բայց տարածությունն անընդհատ զարգանում է, ինչը մեզ հուշում է առավել ակտիվ գործել»,- եզրափակել է Զագորոդնյուկը: