Հասարակական կարգի պահպանության ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով մայրաքաղաքում ուժեղացված հսկողություն է սահմանված հասարակական տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսների վարորդների աշխատանքի նկատմամբ:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ անելիքներ կան նաև երթևեկության մասնակիցների կողմից հանրային տրանսպորտի ընկալման հետ կապված:
«Հանրային տրանսպորտը առաջնայնություն ունեցող տրանսպորտային միջոց է, իսկ մեզ մոտ հիմա հակառակն է: Մեկ հոգի նստած է ղեկին, և ինքը երբեք ճանապարհ չի տալիս ավտոբուսին կամ տրոլեյբուսին, որը տեղափոխում է 35-40 ուղևոր: Այս մտածելակերպը պետք է փոխվի»,- նշել է քաղաքապետ Մարությանը: