Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած հայ օրենսդիրների տարբեր ձևաչափերով հանդիպումներին, ընդգծեց՝ նպատակը ոչ միայն Սենատում և Ներկայացուցիչների պալատում ուղիղ կերպով գործընկերների հետ կապ հաստատելն էր: Եղել են հանդիպումներ ոչ միայն կոնգրեսականների, այլ նաև փորձագետների հետ:
Հայ-ամերիկյան բարեկամական խմբի հիմնական շեշտադրումը հարաբերություններն ինստիտուցիոնալ մակարդակ բարձրացնելն էր: Առաջարկվել է Հայաստանին աջակցող որոշակի ակտի ընդունում: Լիլիթ Մակունցը նշեց՝ գաղափարն այն է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն խորհրդարանական հարթակում ունենան մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի կանխարգելման և այլ ոլորտներում ակտի տեսքով ամրագրում:
Մանրամասները՝ տեսանյութում