Մոսկվայում ձերբակալված Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը 40-օրյա կալանքի տակ կմնա Ռուսաստանում, նրան Հայաստան արտահանձնելու գործընթացն ավելի երկար ժամանակ է պահանջում: Սարգսյանը մեղադրվում է մաքսայինի նախկին ղեկավարի տան վրա հարձակումը պատվիրելու համար: ՀՀԿ նախկին պատգամավորի անունը շրջանառվում է նաև «Մարտի 1»-ի գործում: