Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հնդկական Tata Steel մրցաշարի արագ շախմատից հետո 4-րդն է:
Հնդկական Կալկաթա քաղաքում ընթացող մրցաշարի արագ շախմատում Արոնյանը վերջին 3 տուրերից երկուսն ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում հաղթանակ տարել: Այժմ նա մրցաշարային աղյուսակում 4-րդն է՝ 9 միավորով: Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է՝ 15 միավորով:
Հաջորդիվ գրոսմայստերները կմրցեն կայծակնային շախմատում: