«Հեզբոլահ» շարժումը հայտարարել է, որ դեմ է Լիբանանում անցկացվող հակակառավարական ցույցերին: Ավելի վաղ շարժումը հայտնել էր, որ դեմ է վարչապետ Հարիրիի պաշտոնանկությանը: Բեյրութի կենտրոնում ընդհարումներ են եղել «Հեզբոլահի» կողմնակիցների և բողոքի ցույցերի մասնակիցների միջև: Վերջինները պահանջում են կոռումպացված իշխանության հրաժարականը:
Կողմերը մի քանի ժամ միմյանց ուղղությամբ քարեր են նետել, կարգուկանոնի հաստատմանը միջամտել է ոստիկանությունը՝ կիրառելով արցունքաբեր գազ: Ըստ լուրերի՝ հինգ մարդ վիրավորվել է: