Իսպանական ոստիկանությունը Հարավային Ամերիկայից ժամանող և 3 տոննա կոկաինով բեռնված սուզանավ է կալանվել Գալիցիայի ինքնավար համայնքի ջրերում: Այս մասին հաղորդել է La Sexta իսպանական հեռուստաալիքը:
Գործողության ընթացքում Իսպանիայի իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել անձնակազմի երկու անդամների, որ Էկվադորի քաղաքացիներ են, ևս մեկը դիմել է փախուստի:
Մինչ կալանվելը՝ նավի անձնակազմը փորձել է հեղեղել նավը, և ոստիկանությունը չի բացառում, որ կասկածյալները կարողացել են ազատվել բեռի մի մասից: