Թուրքիան Մերձավոր Արևելքում նավթի ու գազի հորատման աշխատանքների չորրորդ գործողությունը կսկսի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարարությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունն այն պայմաններում է իրականացնում այս գործողությունը Միջերկրական ծովի արևելքում, երբ տարածաշրջանի ու աշխարհի շատ երկրներ այդ կապակցությամբ խիստ նախազգուշացումներ են հնչեցրել Անկարայի ուղղությամբ:
Թուրք պաշտոնատարների կողմից Եվրամիության պահանջների անտեսումը պատճառ է դարձել, որ Եվրամիության ղեկավարները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանեն: Եվրամիությունից բացի՝ ԱՄՆ-ի, հունական Կիպրոսի, Հունաստանի, Եգիպտոսի կառավարությունները, իսկ վերջերս նաև Ռուսաստանն Անկարայից պահանջեցին հարգել միջազգային օրենքները և խուսափել Կիպրոսի հետ լարվածություն առաջացնող քայլերից:
Վերջին տարիներին Միջերկրական ծովում նավթի ու գազի հայտնաբերման նպատակով հորատման աշխատանքներ իրականացնելու՝ Անկարայի կառավարության ջանքերը ոչ միայն առայժմ անպտուղ են անցել, այլև տարածաշրջանի պետությունների միջև տարաձայնությունների սրման պատճառ են դարձել: Թուրքիան հայտարարում է, թե Միջերկրականի արևելյան շրջանների ջրերն իրեն են պատկանում՝ միաժամանակ ջանալով, որ Կիպրոսի հյուսիսային թրքաբնակ հատվածը պաշտոնապես ճանաչվի ՄԱԿ-ի կողմից:
Կիպրոսի թերակղզու հունական հատվածում գազի հանքավայրեր հայտնաբերվելուց հետո Թուրքիայի պաշտոնատարները հույս ունեն, որ իրենք էլ կհաջողեն և ապագայում կնվազեցնեն նավթի ու գազի ներկրման իրենց կախվածությունը: