Թբիլիսիում ցուցարարները հավաքվում են Հանրապետության հրապարակում, որից հետո երթով շարժվելու են դեպի խորհրդարանի շենք։ նախատեսել են այսօր էլ շրջափակել խորհրդարանի մուտքերը։ Նախորդ անգամ նրանց այդ քայլն ավարտվեց ոստիկանության հետ ընդհարումով: Ցույցը ցրելու համար ջրցան մեքենա օգտագործվեց: Ցուցարարների մի խումբ էլ «Սուրբ Բիձինա» գրառմամբ սրբապատկերների տեսքով պաստառներով շարժվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն: Ոստիկանությունն առգրավել է ակցիայի համար անհրաժեշտ իրերով բեռնված 3 բեռնատար և տեղափոխել տուգանային հրապարակ: