Ձմռանը տեղի ունեցող ավտովթարների և փողոցների խցանումների զգալի մասի պատճառն ամառային անվադողերով երթևեկելն է: Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերությունների հետ՝ շարժակազմի անվադողերը օր առաջ ձմեռայիններով փոխարինելու ուղղությամբ:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտին են մոտենում ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ջրցան բոլոր մեքենաները կահավորվել և վերափոխվել են աղցանների: Ձնամաքրման համար նախատեսված 11 տրակտորը պատրաստ է շահագործման: Պահեստավորվել է 1300 տոննա աղ և 3000 տոննա ավազ: Շարունակվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ռեսուրսների համալրումը:
Երևանում մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները: Այս պահին լուսավորվում են մայրաքաղաքի փողոցները: