Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Վադ բնակավայրի դպրոցում 44 երեխա և մեկ մեծահասակ են թունավորվել գազից, բոլորը հոսպիտալացվել են: Ավելի ուշ 23 երեխա է հիվանդանոցից դուրս գրվել: Ըստ նախնական վարկածի՝ թունավորման պատճառը կենցաղային գազն է, որն արտանետվել է դպրոցի մոտակայքում գտնվող գազաբաշխիչ կայանից: Վերջին տեղեկությունների համաձայն, հիվանդանոցից դուրս են գրվել նաև մյուս աշակերտները: