«Դիակիզարանների կառուցումը կարևոր է ոչ միայն հուղարկավորության ծախսերի նվազեցման և համայնքային հողերի խնայման տեսանկյունից, այլև բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության պահպանման առումով։ Օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում իրենց շրջակայքում բնակվող մարդկանց համար»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հույս հայտնելով, որ վերջապես Հայաստանում կլինեն ժամանակակից պահանջներին համապատասխան դիակիզարաններ:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում այսօր տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Հայաստանում 2020-ին կբացվի միանգամից 2 դիակիզարան: