Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՔԾ-ից:
Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով կանչվել է հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-20 օրվա ընթացքում կվերադառնա: