Հասունանում է Եվրոպայում վճարովի անօրինական միգրացիա իրականացնող ադրբեջանական ընդդիմադիր կազմակերպությունների հետ կապված սկանդալը:
Գերմանիայի արդարադատությունը պարզում է խարդախության և լկտի խաբեության նոր մանրամասներ, որոնք կատարել են Գերմանիայում հաստատված, այսպես կոչված, «քաղաքական ներգաղթյալները»: Սկանդալում ներգրավված են հայտնի ընդդիմադիրներ «Մուսավաթ», «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և այլ կուսակցություններից:
Պարզվել է, որ նրանք անօրինական ճանապարհով Ադրբեջանից քաղաքացիներին տեղափոխել են Գերմանիա, վերցրել նրանց փաստաթղթերը, զբաղվել մարդկանց առևտրով: