Ռուս զբոսաշրջիկները սիրում են Թուրքիան, և այդ երկիրը փոխադարձ սիրով է պատասխանում ռուսներին: Anadolu-ի փոխանցմամբ՝ ներկայում Անթալիայի ավազե քանդակների թանգարան, ինչպես նաև այլ ծովափնյա քաղաքների որոշ հաստատություններ կարելի է մուտք գործել և դրա համար վճարել նաև ռուսական ռուբլով:
Նորամուծությունը, պարզվում է, բազմաթիվ զբոսաշրջիկների սրտով է եղել, և թուրքական իշխանություններն էլ խոստացել են ավելացնել այն վայրերի ու ծառայությունների թիվը, որտեղ կարելի է սպասարկվել ռուսական ռուբլով, ոչ թե թուրքական լիրայով:
Anadolu-ի հաղորդմամբ՝ միայն 2019-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին և միայն թուրքական Անթալիան շուրջ 5.4 մլն ռուս զբոսաշրջիկ է հյուրընկալել, և 10 ամիսների այս ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը: