Washington Post-ը հայտնում է, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերին խնդրել է հրաժարական ներկայացնել: Ըստ լրատվական գործակալությունների՝ նախարարն արդեն դիմումը ներկայացրել է:
Ենթադրվում է, որ պատճառը ԱՄՆ ռազմածովային հատուկ նշանակության ուժերի զինծառայող Էդվարդ Գալահերի գործն է: Նա մեղադրվում է Աֆղանստանում ռազմական հանցագործությունների համար:
Գալահերը մեղավոր է ճանաչվել «Իսլամական պետություն» խմբավորման գերված զինյալի դիակի մոտ լուսանկարվելու համար, բայց արդարացվել է ծայրահեղականին գնդակահարելու և ռազմական գործողություններին չմասնակցող մարդկանց վրա կրակելու հարցով:
Ըստ Washington Post-ի, Էսփերը Սփենսերին խնդրել է հրաժարական տալ, երբ տեղեկացել է, որ նախարարը Սպիտակ տան աշխատակիցներին գաղտնի առաջարկել է չմիջամտել Գալահերի դեմ գործին՝ երաշխավորելով, որ զինծառայողը կհեռանա՝ պահպանելով զինվորական կոչումը: