Միացյալ Նահանգների բանակի Միավորված շտաբի պետ, գեներալ Մարկ Միլլին պաշտոնական այցով ժամանել է Իսրայել: Սա Միլլիի առաջին այցն է Իսրայել՝ այս պաշտոնում երկու ամիս պաշտոնավարելուց հետո:
Կիրակի օրը՝ նոյեմբերի 24-ին, ԱՄՆ գեներալը հանդիպել է ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավիի և երկրի պաշտպանական համակարգի մի շարք այլ ներկայացուցիչների հետ: Իսրայելական բանակն այս այցի բոլոր մանրամասները գաղտնի է պահում: