Լինդսի Գրահամը խոստացել է հաջորդ քվեարկությանը վետո չկիրառել Ցեղասպանության բանաձի դեմ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրահամն ասել է, որ իրեն Սպիտակ տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ անի». նշել է Գրեհեմը»,- գրել է Ս.Սարգսյանը: