Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
««Ֆիթչ» միջազգային վարկանշային կազմակերպությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:
Սա «Մուդիսի» համանման որոշման հետ համատեղ արձանագրում է միջազգային տնտեսական հանրության դրական վերաբերմունքը Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության նկատմամբ»,- գրել է վարչապետը: