Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ տարվելու են աշխատանքներ, որպեսզի Google որոնողական համակարգում «Արցախ» բառը փնտրելիս առաջնահերթ զբոսաշրջային և մշակութային ուղղությունները տեսանելի լինեն այցելուի համար:
««Ղարաբաղ» բառն անգլերենով այսօր մոտ 7 միլիոն 100 հազար որոնում ունի: Սակայն, պետք է փաստել, որ հիմնականում բառն ասոցացվում է պատերազմի և հակամարտության հետ: Իսկ «Արցախ» բառը որոնվել է մոտ 4 միլիոն 200 հազար անգամ: Ի տարբերություն «Ղարաբաղ» անվան, «Արցախ» բառը փնտրելիս առաջին հերթին որոնումները ցույց են տալիս զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները: Նախորդ տարվա համեմատ՝ Google որոնողական համակարգում 800 հազարով ավելացել է «Արցախ» բառի որոնումը»,- ավելացրել է Լեռնիկ Հովհաննիսյանը: