Հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը աշխարհի վետերանների առաջնության չեմպիոն է դարձել:
Ռումինիայում ընթացող աշխարհի առաջնության մինչև 65 տարեկանների պայքարում Վահանյանը 11 հնարավորից հավաքել է 8,5 միավոր և լրացուցիչ միավորներով գրավել առաջին տեղը:
Մինչև 50 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Մովսիսյանը 4-րդն է, Արտաշես Մինասյանը՝ 22-րդը: