Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ պատրաստ չէ օգնել թիմակիցներին «Բրեշիա»-ի դեմ առաջիկա խաղում:
«Մխիթարյանի վերականգնումը մոտենում է ավարտին։ Այս շաբաթ նա մեզ հետ 3 օր է աշխատել։ Հնարավոր է՝ նա պատրաստ լինի մյուս խաղի համար, բայց ոչ այս մեկի»,- նշել է պորտուգալացի մարզիչը։
Հայաստանի ազգային հավաքականի ավագը վնասվածք էր ստացել սեպտեմբերին՝ «Լեչեի» դեմ խաղում։ Ըստ նախնական կանխատեսումների՝ նա պետք է ընդհանուր խումբ վերադառնար 3 շաբաթից։