Լեհաստանում ավարտված Մանկական Եվրատեսիլ 2019 երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Լեհաստանը, երկրորդը՝ Ղազախստանի ներկայացուցիչն էր: Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը զբաղեցրեց 9-րդ տեղը:
Մրցույթի հաղթողն ընտրվեց հեռուստադիտողների և ազգային ժյուրիների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ:
Ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Ղազախստանի ներկայացուցիչ Երժան Մաքսիմն էր: Երկրորդ տեղում Լեհաստանն էր, երրորդում՝ Իսպանիան: Հայաստանը ժյուրիի քվեարկությամբ 8-րդն էր:
Այս տարի մրցույթին մասնակցեց 19 երկիր: Իսպանիան կրկին մասնակցեց մրցույթին 13 տարվա դադարից հետո: