Այսօր Լեհաստանի Գլիվիցե քաղաքում՝ «Arena Gliwice»-ի բեմում, տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթի եզրափակիչը: Մրցույթին մասնակցում են 19 երկրի կատարողներ:
Հայաստանը ներկայացնող երգչուհի Կարինա Իգնատյանը կկատարի «Colors Of Your Dream» երգը՝ 15-րդ համարի ներքո:
Մասնակիցների օգտին կարելի է քվեարկել ցանկացած երկրից։ Քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել մրցույթի պաշտոնական կայքը, դիտել կարճ հիշեցումներ բոլոր մասնակիցների ելույթներից և քվեարկել առնվազն 3, 4 կամ 5 երկրի օգտին:
Յուրաքանչյուր համակարգչից կամ բջջային հեռախոսից կարելի է քվեարկել մեկ անգամ։ Օնլայն քվեարկությունը կտևի մինչև մինչ եզրափակչի մեկնարկը, իսկ հետո մրցույթի ընթացքում կրկին կշարունակվի 15 րոպե տևողությամբ: