Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը Ֆեյսբուք, Ինսթագրամ և Թվիթեր ընկերություններին կոչ է արել արգելափակել Իրանի ղեկավարության օգտահաշիվները:
«Սա կեղծավոր ռեժիմ է։ Այդ երկրի ղեկավարն արգելափակում է համացանցը, սակայն կառավարությունը շարունակում է օգտագործել սոցիալական կայքերի բոլոր հաշիվները։ Սոցիալական ցանցերի ընկերություններին ուղղված մեր կոչերից մեկն է արգելափակել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և նախագահ Հասան Ռոուհանիի օգտահաշիվները, մինչև նրանք ժողովրդի համար համացանցը նորից հասանելի չդարձնեն»,- հայտարարել է Հուկը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով ԱՄՆ պատժամիջոցները, նշել էր, թե Վաշինգտոնի համար համացանցի ազատությունը որևէ նշանակություն չունի։