Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են և շուտով կուղևորվեն Հայաստան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգնեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որում հայտնաբերվել էր արգելված բեռ։
Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ձերբակալվել է Հայաստանի երեք քաղաքացի։