Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է, որ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, 2019 թվականի նոյեմբերի 20-ին, Սևանա լիճ է բաց թողնվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի՝ 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի՝ 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ:
«Բացթողումները կշարունակվեն»,- գրել է նախարար Գրիգորյանը: