Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքում պայթել է ականապատ ավտոմեքենա: Ահաբեկչության հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, ևս 25 հոգի վիրավորվել և հոսպիտալացվել են:
Այս մասին տեղեկացրել է արաբական երկրի ընդդիմադիր «Սիրիայի ազատագրական բանակ»-ը: Աղբյուրի համաձայն՝ զոհերի թիվը, հավանաբար, կավելանա: