ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել «Միասնական Ռուսաստան» կուսակցության 19-րդ համագումարի լիագումար նիստում ու ընդգծել այն կարևորագույն հանձնարարականները, որոնք պետք է կատարի քաղաքական ուժը 2021 թ. նախանշված Պետդումայի ընտրությունների նախաշեմին: Ըստ Կրեմլի ղեկավարի՝ կուսակցության գլխավոր աշխատանքը մարդկանց հետ լինելն ու նրանց կարիքների մասին տեղեկանալն է: Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ կուսակցության համար առաջնահերթությունը մարդկանց շահերն են: ՌԴ նախագահի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է լավ համակարգված աշխատանք Ռուսաստանի առաջնահերթությունների զարգացման հարցում:
«Մարդիկ պետք է դրական փոփոխություններ զգան իրենց կյանքում և մասնակցություն ունենան միասնական գործին»:
«Միասնական Ռուսաստան» կուսակցության գործունեության առաջնահերթություններից են նաև հաղթանակն ընտրություններում, կուսակցության վարկանիշն ու հստակ արդյունքները: