ՌԴ նախագահի խորհրդական Վալենտին Յումաշևը ենթադրում է, որ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի պաշտոնը կլքի 2024 թվականին: Այս մասին Յումաշևը հայտարարել է Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ եթե Վլադիմիր Պուտինին հարցնեք այսօր, ապա 99 տոկոս վստահությամբ նա կասի, որ 2024 թվականին կհեռանա»:
Վալենտին Յումաշևի կարծիքով՝ Պուտինը ի սկզբանե չէր ծրագրել իշխանության մնալ այսքան երկար:
«Ես դրանում համոզված եմ 100 տոկոսով: Պուտինը երբ իշխանության եկավ դեկտեմբերի 31-ին (1999 թ.), նա վստահ էր, որ կղեկավարի մեկ անգամ, իսկ եթե նաև երկրորդ անգամ, ապա կլինի ամենաերջանիկ մարդն աշխարհում և, որ երկու անգամ նախագահելուց հետո ի վերջո կկարողանա հանգստանալ, ինչպես և ինքը կցանկանար: Նա, իհարկե, մտադիր չէր երկիրը կառավարել 19 տարի»: