Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել կադրային ընդունելություն, որին մասնակցում էին ծառայողական առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ:
Կարևորելով նման ձևաչափով հանդիպումները առաջխաղացման ներկայացված սպաների կենսագրականներին ծանոթանալու և հետագա ծառայության վերաբերյալ խնդիրների առաջադրման տեսանկյունից՝ բանակի հրամանատարը շնորհավորել է նրանց ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նոր պաշտոններում ևս սպաները կպահպանեն բարձր նշաձողը և իրենց կդրսևորեն միմիայն լավագույն կողմերով: