Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում, որի նպատակը նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների հայտնաբերումն էր։
Արդյունքում հայտնաբերվել է 14 նման վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք. հայտնաբերվածներից մեկը տաքսու վարորդ էր։
Հիշյալ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Միջոցառումները շարունակական են լինելու։