Եվրոպական տարբեր քաղաքներում բացվել են սուրբծննդյան ավանդական շուկաները: Նախատոնական տրամադրություն է նաև Ստրասբուրգում, որտեղ անցյալ տարի իսլամիստներն ահաբեկչական գործողություն էին իրականացրել՝ սպանելով հինգ մարդու: Չնայած տխուր հիշողություններին՝ ֆրանսիական քաղաքում ամեն ինչ հանգիստ ու խաղաղ է: Ստրասբուրգն ու եվրոպական մյուս քաղաքները պատրաստվում են տարվա կարևորագույն տոնին՝ Սուրբ Ծննդին: