Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ցանկանում է մարզչական կարիերան ավարտել իր հայրենիք Պորտուգալիայում:
«Ցանկանում եմ, որ «Տոտենհեմը» լինի Անգլիայում վերջին ակումբը, որտեղ ես կաշխատեմ: Նպատակս այս ակումբում երկար աշխատելն է: Եթե աշխատեմ «Տոտենհեմ»-ում այնքան, որքան՝ Պոչետինոն, կլինեմ 61 տարեկան և դեռ 10 տարի կկարողանամ զբաղվել մարզչական աշխատանքով: Մարզչական կարիերաս կցանկանայի ավարտել պորտուգալական «Վիտորիա Սետուբալ»-ում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է բրիտանական The Telegrapհ-ը: