ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում 2009 թվականին, որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ գրանցված տղամարդը, համաձայնության գալով դպրոցի տնօրենի հետ՝ 2018 թ. ուսումնական տարվանից մասնակի է հաճախել աշխատանքի ու չի կատարել իր պարտականությունները: Տնօրենը, շահադիտական նպատակներով և պաշտոնեական դիրքը չարաշահելով, աշխատանքից չի ազատել ֆիզկուլտուրայի ուսուցչին ու վճարել է ամբողջական աշխատավարձը։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։