Ճապոնիան պետք է ճանաչի ՌԴ ինքնիշխանությունը Կուրիլյան կղզիների հարավային հատվածում՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար: Նման դիրքորոշում է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով կողմերի միջև տարածքային հիմնահարցի վերաբերյալ բանակցությունները շարունակելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ՝ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի հայտարարությունը:
Խոսելով ԱՄՆ-Ճապոնիա ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման մասին՝ ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովը հայտարարել է, թե կառույցը Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտներ է ստեղծում:
«ԱՄՆ-ի հետ ռազմական միությունն, իհարկե, խնդիր է առաջացնում ռուս-ճապոնական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար: Հիշեցնեմ, որ երբ համաձայնեցվում էր 1956 թվականի հռչակագիրը, այդ ժամանակ արդեն Խորհրդային Միությունը հայտարարել էր, որ ամեն ինչ հնարավոր կլինի իրականացնել՝ այդ հռչակագիրն ամբողջ ծավալով կյանքի կոչել միայն Ճապոնիայի տարածքում ԱՄՆ ռազմական ներկայության դադարեցման համատեքստում»: