Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր ժամանել է Ճապոնիա: Սա կաթոլիկ եկեղեցու հովվապետի ասիական երկրներ կատարած շրջագայության երկրորդ կանգառն է: Ֆրանցիսկոս առաջինի՝ Ճապոնիա այցի գլխավոր նպատակը միջուկային սպառազինության դեմ պայքարի ուղերձ հղելն է, ինչը վերաբերում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ատոմային ռումբից տուժած քաղաքներին՝ Հիրոսիմային ու Նագասակիին:
Հռոմի պապը ելույթ կունենա Նագասակիում և կհանդիպի 2011 թվականին Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած միջուկային աղետից տուժածների հետ: Հոգևոր առաջնորդը նաև պատարագ կմատուցի Նագասակիում և Տոկիոյում, կհանդիպի Ծագող արևի երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչների և Նարուհիտո կայսրի հետ:
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջին կանգառը Թաիլանդն էր: