Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը ո՛չ հաստատեց, ոչ էլ հերքեց Հայաստանի արտգործնախարարությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ: