Կոլումբիայում սկսվել են զանգվածային անկարգություններ: Երկրի իշխանությունը որոշում է կայացրել պարետային ժամ սահմանել Բոգոտայի բոլոր շրջաններում: Կոլումբիայի քաղաքացիները բողոքում են տնտեսական քաղաքականության և հանցագործության դեմ պայքարում իշխանությունների անգործության դեմ: Նախօրեին բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ: Անկարգություններ ու բախումներ են գրանցվել երկրի բազմաթիվ բնակավայրերում: Իշխանությունները մտավախություն ունեն, որ ցույցերը կարող են ընթանալ հարևան երկրների սցենարով, որտեղ մարդկային զոհեր են եղել: