Կատարում հայ համայնքը ձևավորվել է հիմնականում աշխատանք փնտրելու և տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով արաբական երկրներից ներգաղթած հայերից: Նրանց մեծ մասը ներգրավված է երկրի առևտրատնտեսական, առողջապահական, ֆինանսական, բանկային, ինժեներատեխնիկական, շինարարական ոլորտներում: Ներկայումս Կատարում ապրում է մոտ 600 հայ, որոնք բնակվում են հիմնականում Դոհայում: Կատարում չկան ամենօրյա հայկական դպրոցներ և եկեղեցիներ, իսկ պատարագները մատուցվում են երկրի քրիստոնեական եկեղեցիներից որևէ մեկում: Կատարի էմիրը 2011 թ. հողատարածք է հատկացրել հայկական եկեղեցի կառուցելու համար: