Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել էկոգյուղերի մասին: Դրանք բնակավայրեր են, որոնց բնակիչները զբաղվում են օրգանիկ գյուղատնտեսությամբ: Ապարանի մոտակայքում գտնվող Լուսագյուղը շուտով նույնպես վերածվելու է էկոգյուղի: Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ դա կնպաստի տասնյակ ընտանիքների վերադարձին հարազատ վայր: