ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում հանդես եկող «Լոս Անջելես Գելեքսի»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաջորդ շաբաթ կարող է պայմանագիր կնքել իտալական «Միլանի» հետ:
Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Միլանի» ղեկավարությունը պատրաստ է 1.5 տարվա պայմանագիր առաջարկել Իբրահիմովիչին՝ 6 միլիոն եվրո աշխատավարձով:
Եվրոպական մարզական մամուլը նաև գրում է, որ Իբրահիմովիչը իրականում դեռ չի կողմնորոշվել, և հնարավոր է՝ տեղափոխվի անգլիական «Տոտենհեմ»: