Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսօր մեկնարկել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը: Այն անցկացվում է երրորդ անգամ, իսկ առանցքային թեման մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն է՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ գործակցությամբ։ Այս տարի համաժողովը հյուրընկալել է ոլորտով հետաքրքրված մոտ 200 երիտասարդի՝ բոլոր մարզերից: