Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ապրիլյանի մասնակից Հայկ Սեխլիյանը Գերմանիայում բուժում ստանալուց հետո վերադարձել է՝ դրական բուժական արդյունքներով։
«Այսօր համոզվեցինք, որ Հայկը մեծ առաջընթաց ունի իր քայլելու հետ կապված. ողնաշարի խնդիրները կարծես թե լուծվել են, մի քանի խնդիր էր մնացել ոտքերի հետ կապված, և հիմա քննարկում ենք մի սարքավորման ձեռքբերման մեխանիզմ, որն իրեն կօգնի մի 4-5 ամիս կրելուց հետո ամբողջությամբ վերականգնել քայլքը»,- հայտնել է նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նաև Հայկ Սեխլիյանի և վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի մասնակցությամբ կարճ տեսանյութ է հրապարակել: