Պահպանել տնտեսական ճնշումը Դամասկոսի վրա և չաջակցել Սիրիային երկրի վերականգնման գործում՝ հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում:
«Դամասկոսի վրա դիվանագիտական ու տնտեսական ճնշումն անհրաժեշտ է՝ Սիրիայի հակամարտության կարգավորման նպատակներն առաջ մղելու համար: Չի՛ կարելի Դամասկոսին օգնություն տրամադրել Սիրիայի վերականգնման գործում, քանի դեռ քաղաքական գործընթացների հանդեպ վստահությունը չի հաստատվել»:
Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հավաստմամբ՝ այս դիրքորոշման հետ համակարծիք կլինեն ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները: